Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
10.10.2008 | 00:00

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋ-ԵՐԳԸ
Կիսատ գործս Սերժին թողած,
Բարգավաճելու ժամ չմնաց:
***
ՆՈՐ ԷՔՍՊՈՆԱՏՆԵՐ
«Նախագահական նստավայր» մոդայի տունն օրերս հանդիսատեսին ներկայացրեց պաշտոնյաների 2008-2009 թթ. աշուն-ձմեռ նոր հավաքածուն:
***
ՈՒՂԵՐՁ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
OPT հեռուստաընկերությունից հայտնում են, որ օրերս Սարալանջի պողոտայի բացման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նկարահանվում էր «Жди меня» հաղորդաշարում:
***
ՊՐԻՉՅՈՍԿԻԴ ՄԵՌՆԵՄ
Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանին գազըմ չքաշի, մազըմ կքաշի:

Դիտվել է՝ 14662

Մեկնաբանություններ